Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Տուսկը՝ ԵԺԿ նախագահ

Դոնալդ Տուսկը՝ ԵԺԿ նախագահ
21.11.2019 | 13:29

ԵՄ խորհրդի նախկիննախագահ Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ: Երեկ Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ Տուսկը խոսել է աջ-ծայրահեղականների, պոպուլիստների և ավտոկրատների վտանգի մասին՝ հայտարարելով, որ պետք է պայքարել այդ ուժերի դեմ:


ԵԺԿ-ն ստեղծվել է 1976 թվականին: Հայաստանի Հանրապետական և «Ժառանգություն» կուսակցությունները նույնպես անդամակցում են ԵԺԿ-ին:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ